ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեքենայի ներմուծման բիզնեսը սպանեցիք». Արթուր Խաչատրյան
11:18, 06.02.2024 | mamul.am
2909 | 1

«Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունն առաջարկում է ոսկու, պլատինի ու պալադիումի ձուլակտորների վրա սահմանել արտահանման տուրք:

«Իշխանությունները փորձում են հիմա էլ բեռ դնել ոսկի ներկրող ու արտահանողների վրա: Կողմնորոշվեք՝ մենք գնում ենք արդյունաբերության զարգացմա՞ն, թե՞ տրանզիտային պետություն դառնալու ճանապարհով, եթե վերջինի, մի՛ «սպանեք» ներկրող-արտահողներին, ինչպես արեցիք մեքենաների դեպքում: Բոլոր մեքենա ներմուծող-արտահանողները բողոքում են, որ դուք էդ բիզնեսը սպանեցիք, հիմա նույնն անում եք ոսկի ներմուծող-արտահանողների հետ»,- հայտարարեց Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր