ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Բայդենն անդրշիրիմյան աշխարհից ազդանշան է ստացել». Մեդվեդև
15:48, 06.02.2024 | mamul.am
3295 | 0

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատմությունը՝ Ֆրանսիայի մահացած նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ իր վերջին «շփման» մասին:

Բայդենը Նևադա նահանգում իր աջակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ «շփվել է» Միտերանի հետ, որը մահացել է գրեթե 30 տարի առաջ:

«Բայդենը չարագուշակ ազդանշան է ստացել անդրշիրիմյան աշխարհից»,- գրել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Fox News-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը հավանաբար նկատի է ունեցել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն հերթական անգամ վրիպել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր