ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն». ԱՊՀ գլխավոր քարտուղար
15:30, 07.02.2024 | mamul.am
2923 | 0

Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Երկու երկրների ղեկավարները խոսում են այն մասին, որ մտադիր են հասնել լիակատար խաղաղության։ Բոլորիս համար ուրախալի են Ադրբեջանի նախագահի և Հայաստանի կառավարության աշխատակազմերի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերին, և հայտարարություններն այն մասին, որ երկու կողմերն էլ բոլոր ջանքերը կգործադրեն՝ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու, թշնամանք թույլ չտալու համար: ԱՊՀ երկրները սատարում են այդ ջանքերին»,- ասել է Լեբեդևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր