ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Միրզոյանը մեկնում է Բրյուսել
15:00, 12.02.2024 | mamul.am
1568 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա այլ գործընկերների հետ։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը ԵՄ խորհրդի կողմից ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր