ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ
11:00, 14.02.2024 | mamul.am
1492 | 1

2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Նշվում է, որ բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ), օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։

Ստացվում է, որ Երևան քաղաքի «Ա» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 529 355 000 դրամ։

Միաժամանակ «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան կատարվել է 3500 վճարում (1 տարին՝ 24000 դրամ), ամսական՝ 430 վճարում (1 ամիսը՝ 4000 դրամ), շաբաթական՝ 93 (1 շաբաթը՝ 2000 դրամ), օրական՝ 312 վճարում (1 օրը՝ 1000 դրամ):

Այսինքն` Երևանի «Բ» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 86 218 000 դրամ։ Ընդհանուր առմամբ կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 615 573 000 դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր