ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
10:06, 15.02.2024 | mamul.am
5719 | 0

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քր.օր-ի 344-րդ հոդվածի հատկանիշներով:

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է վարորդական իրավունքից զրկված Սարգիս Եղիազարյանը, ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Եղիազարյանն անգամ չէր իջել ավտոմեքենայից և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում Mitsubishi-ի վարորդն ու ուղևորները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր