ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա». Գալուզին
14:06, 15.02.2024 | mamul.am
3212 | 4

Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին տեսանելի այլընտրանք չկա: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Երևանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով կազմակերպության միջոցառումների բոյկոտը հայկական կողմից, Գալուզինը նշել է, որ Մոսկվայում ելնում են նրանից, որ ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը բխում է առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից:

«ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար: Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ մասնագիտացված անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ: Ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան»,- ասել է Գալուզինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր