ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ռուսական ռեժիմը պատասխանատվություն է կրում Նավալնու մահվան համար». Շառլ Միշել
17:54, 16.02.2024 | mamul.am
3494 | 1

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն համարում է, որ ռուսական ռեժիմը պատասխանատվություն է կրում Ալեքսեյ Նավալնու ողբերգական մահվան համար:

«Ալեքսեյ Նավալնին պայքարում էր ազատության և ժողովրդավարության արժեքների համար: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և նրանց, ովքեր ամենամութ պայմաններում պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում: Մարտիկները մահանում են: Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- ասել է Շառլ Միշելը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր