ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է զարդերով թաղված ուրարտացի կնոջ գերեզման
22:24, 17.02.2024 | mamul.am
4705 | 0

Զարդերով հարդարված ուրարտացի ազնվական կնոջ դամբարանը հայտնաբերվել է Վանի նահանգի արևելյան Գյուրպինար շրջանում գտնվող Չաուշթեփե ամրոցում։
Պեղումներն ամրոցում իրականացվում են` սկսած
2017 թվականից, որի ընթացքում հնագիտական խումբը հայտնաբերել է դամբարանադաշտ, որը, ենթադրաբար, պատկանում է ուրարտական վերնախավին։
Վերջերս, պեղումների արդյունքում բացահայտվել է կնոջ կմախք, որը հարդարված է եղել զարդերի մի ամբողջ հավաքածուով։ Մարդաբաններն այժմ լաբորատոր պայմաններում ուսումնասիրում են կմախքը, պարզելու համար կնոջ մահվան պատճառն ու տարիքը։ Հետաքրքիր է, որ այս ամրոցի պեղումների ժամանակ էլի են գտնվել զարդերով հարդարված կանանց թաղումներ, ինչը խոսում է այն մասին, որ այս ավանդույթը շատ տարածված է եղել Ուրարտական թաղման մշակույթում։ Այս վերջին բացահայտումը վկայում է այն մասին, որ կինը եղել ազնվական, քանի որ նրա դաստակներին եղել են թևնոցներ, ձախ մատին` բրոնզե մատանի, ականջներին` ճոճանակաձև ականջօղ, կրել է նաև կրծքազարդ, իսկ պարանոցին եղել է կիսաթանկարժեք քարերով վզնոց։
Կնոջը թաղել են բոլոր այն զարդերով, որոնք նա կրել է առօրյա կյանքում։

Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է զարդերով թաղված ուրարտացի կնոջ գերեզման
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր