ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Քննչական կոմիտեն չի պատրաստվում ընտանիքին հանձնել Նավալնիի մարմինը
17:48, 17.02.2024 | mamul.am
4428 | 0

«Ուղղիչ գաղութ-3»-ը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են Նավալնիի մարմինը հնարավորինս շուտ հանձնել ընտանիքին, ասել է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տնօրեն Իվան Ժդանովը։

«Գաղութը հայտարարել է, իբր իրենք շահագրգռված են դիակը հնարավորինս շուտ հանձնելու հարցում: Այժմ, սակայն, Քննչական կոմիտեում ակնհայտ է դարձել, որ չեն էլ պատրաստվում դիակը հանձնել։ Պարզվել է նաև, որ Սալեխարդի և Լաբիթնանգիի դիահերձարաններում դի չկա»,- գրում է Ժդանովը սոցցանցերում։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մինչև ստուգումը չավարտվի, Նավալնիի մարմինը հարազատներին չեն տա։ «Այժմ Քննչական կոմիտեն ուղղակիորեն ասում է, որ մինչև ստուգումը չավարտվի, Ալեքսեյի մարմինը հարազատներին չեն տա»,- հայտնում է Կիրա Յարմիշը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր