ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Իրանցին սպանել է 12 հարազատների ու փախուստի դիմել
20:18, 17.02.2024 | mamul.am
4378 | 0

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 12 անդամներին և վիրավորել երեքին։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4:30-ին Ֆարյաբ թաղամասում։ Կերմանի ոստիկանապետ Նասեր Ֆարշիդը լրատվական գործակալությանը հայտնել է, որ զինված տղամարդը երկու տներում կրակ է բացել իր երկու խորթ եղբայրների և նրանց ընտանիքի անդամների վրա։ Կրակողի շարժառիթը նա անվանել է ընտանեկան տարաձայնություններ և հավելել, որ «մարդասպանին» ձերբակալելու համար նրա նկատմամբ հետախուզում է սկսվել, որը դեռևս արդյունք չի տվել։
IRNA-ն պարզաբանել է, որ տղամարդն օգտագործել է Կալաշնիկով ինքնաձիգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր