ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Իրանը ներկայացրել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր
23:06, 17.02.2024 | mamul.am
2613 | 0

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Արման» և «Ազարախշ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգերը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով՝ այս համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 2022 թվականի ապրիլին՝ Իրանի բանակի օրվա շքերթում։

«Արման» համալիրը ներկայացված է երկու տարբերակով՝ մի մոդելը հագեցած է ակտիվ ռադարային հոսանքով, մյուսը՝ պասիվ։ «Ազարախշ»-ը ցածր բարձրության վրա հրթիռների դեմ պայքարի համալիր է, որը կարող է միաժամանակ օգտագործելով ռադարային և օպտիկա-էլեկտրոնային համակարգ՝ օբյեկտները հայտնաբերել և հետևել։

Շնորհանդեսին մասնակցել է երկրի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր