ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Շոյգուն Պուտինին զեկուցել է` Ավդեևկան գրավված է
01:00, 18.02.2024 | mamul.am
5690 | 2

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ուկրաինայի Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավդեևկայի համար մղվող մարտերում մեկ օրում զոհվել է ավելի քան 1,5 հազար ուկրաինացի զինվոր, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարը։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ 31,75 քառ. կմ. տարածք է վերցվել ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Իր հերթին Պուտինը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել զորքին` նոր ձեռքբերման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր