ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Կրեմլում անդրադարձել են Ուկրաինայի հարցով Փաշինյանի հայտարարությանը
14:24, 19.02.2024 | mamul.am
7422 | 4

Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ. Երևանին քաջ հայտնի է Մոսկվայի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն հարցում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Դա գաղտնիք չէ: Մենք այդ հարցում համաձայն չենք մեր հայ բարեկամների հետ: Ուստի մենք կշարունակենք համառորեն բացատրել մեր իրավացիությունը»,- ասել է Պեսկվովը:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր