ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ԵՄ ղեկավարությունն սպառնացել է, որ Պուտինը կկրի Նավալնիի մահվան պատասխանատվությունը
22:06, 19.02.2024 | mamul.am
2187 | 0

Ռուսական բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, Բրյուսելում հանդիպել է ԵՄ առաջնորդների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման կադրերը հրապարակել է Sky News-ը։

Նավալնայան ելույթ է ունեցել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում, ինչի մասին հայտնել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Եվրոմիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը Նավալնայային ցավակցություն է հայտնել ամուսնու մահվան կապակցությամբ։ «Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխան են տալու Ալեքսեյ Նավալնիի մահվան համար. ինչպես ասաց Յուլիան, Պուտինը Ռուսաստան չէ, Ռուսաստանը Պուտինը չէ: Մենք կշարունակենք աջակցել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր