ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Դիվանագիտական պատերազմ՝ Իսրայելի և Բրազիլիայի միջև
10:24, 20.02.2024 | mamul.am
2650 | 0

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտադիր չէ ներողություն խնդրել Իսրայելից՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը քննադատելու և այն Հոլոքոստի հետ համեմատելու համար, հաղորդում է CNN Brasil-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի՝ միջազգային հարցերով հատուկ խորհրդական Սելսա Ամորիմին:

«Մենք միշտ մեծ հարգանքով ենք արտահայտվում և պաշտպանում ենք երկու պետությունների (Իսրայելի և ապագա պաղեստինյան պետության) համակեցության մասին որոշումը: Մենք ներողություն խնդրելու պատճառ չունենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Լուլա դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը, քանի դեռ նա ներողություն չի խնդրել իր արտահայտությունների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր