ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Հայն ունակ է իր վճռական մարտը վարելու` անկախ նրանից՝ թշնամին ներսո՞ւմ է, թե՞ դրսում»․ Տիգրան Աբրահամյան
17:30, 20.02.2024 | mamul.am
1241 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր լրանում է արցախյան շարժման 36-ամյակը, որը մի քանի տասնամյակ խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու արդար ձգտումը` տնօրինելու սեփական ճակատագիրն ու հանուն ազգային գաղափարների պայքարելու վճռականությունը:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը և սկիզբ դնում Արցախի վերածննդին:
Այս ճանապարհը բարդ էր և փշոտ, սակայն գաղափարն այնքան ամուր էր, որ շատերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին սեփական կյանքը դրեցին:
Սա պայքարի ու հաղթանակի հնարավորություն ստեղծեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար, որովհետև հետագայում սկիզբ առած ադրբեջանական հարձակումները ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ուղղությամբ էին` Մեղրիից, Երասխից մինչև Տավուշ:
Հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակներում այս օրը ոչ թե պետք է լինի հուսահատության կամ մղձավանջի առիթ, այլ պետք է լինի արձանագրումն այն բանի, որ ամենածանր օրերին հայն ունակ է գաղափարի հիմքով միաբանվելու և իր վճռական մարտը վարելու` անկախ նրանից, թե թշնամին ներսում է՞, թե՞ դրսում:
Այսօրվա պայքարը նաև հարգանքի դրսևորում է բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր այս տասնամյակների ընթացքում զոհվել են հանուն վաղվա օրվա և հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր