ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +14 °C Վաղը`+19 °C
Կրեմլում պարզաբանել են՝ ինչո՞ւ է Պուտինը Aurus ավտոմեքենա նվիրել Կիմ Չեն Ընին
15:18, 20.02.2024 | mamul.am
3442 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին Aurus ավտոմեքենա է նվիրել, քանի որ նրան դուր է եկել մեքենան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հյուսիսային Կորեայի նախագահի՝ «Վոստոչնի» տիեզերակայան այցի ժամանակ Պուտինն անձամբ ցույց է տվել նրան այդ մեքենան, որը Կիմ Չեն Ընը շատ է հավանել: Հենց այդ պատճառով նախագահը որոշել է այն նվիրել»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր