ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+22 °C
Հայազգի Միսակ Մանուշյանի և նրա կնոջ աճյուններն այսօր կվերահուղարկավորվեն Փարիզի պանթեոնում
18:48, 21.02.2024 | mamul.am
3585 | 0

Այսօր` փետրվարի 21-ին, փարիզյան պանթեոն կտեղափոխվեն և կվերահողարկավորվեն Դիմադրության շարժման մարտիկներ Մելինե և Միսակ Մանուշյանների աճյունները: 80 տարի առաջ Միսակ Մանուշյանն իր կողմնակիցների հետ, նացիստական օկուպացիայի դեմ պայքարի ժամանակ ձերբակալվել և գնդակահարվել էր Մոն Վալերիեն բանտում:
Միսակ Մանուշյանի աճյունի տեղափոխման որոշման մասին դեռևս անցյալ տարի հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Դիմադրության ընկած հերոսների հիշատակի արարողության ժամանակ: Իր խոսքում նա նշել է, որ Ֆրանսիան բարձր է գնահատում Մանուշյանի և նրա օտարազգի մյուս ընկերների կատարած աշխատանքը ` նացիզմի դեմ պայքարում. «Ֆրանսիայի համար թափված արյունը բոլորի համար նույն գույնն ունի»,- իր խոսքում ընդգծել է Մակրոնը:
Միսակ Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, նրա ծնողներն սպանվել են ցեղասպանության ժամանակ: Փրկվելով քուրդ ընտանիքի կողմից` Միսակը եղբոր հետ հաստատվում է Լիբանանի որբանոցներից մեկում: 1925 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ էլ ապրել է իր ողջ կյանքը:
Աճյունի վերաթաղման արարողությանը հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը: Նախատեսվում է, որ Ֆրանսիայի նապագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ելույթով:

Հայազգի Միսակ Մանուշյանի աճյունն այսօր կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր