ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ Արդարադատության նախարարության գնումները. «Ժողովուրդ»
09:36, 22.02.2024 | mamul.am
1298 | 0

Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաև նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։
Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել` 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։
Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը:
Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր