ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +16 °C Վաղը`+23 °C
Տավուշում 9 տարեկան տղան տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
13:00, 22.02.2024 | mamul.am
2063 | 0

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով «դեմքի, պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով վառել վառարանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր