ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գրիգորյանը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման մասին
15:18, 22.02.2024 | mamul.am
1411 | 0

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման հստակ ամսաթիվ դեռ չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ է քննարկվում այդ հանդիպումներին, կա՞ արդյոք քարտեզ, որի շուրջ բանակցություններն ընթանում են, Մհեր Գրիգորյանը պատասխանել է․ «Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ գործընթաց է: Նախ քարտեզ ասելիս պետք է հասկանանք, որ խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ քարտեզները, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ և այլ տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ, այլ նախևառաջ իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը, ընդ որում ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ունեցել է Խորհրդային միության ժամանակ քարտեզ կազմել կամ տպագրել։ Իրավական հենքի հետ կապված, կարծում եմ, արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան Պրահայում և Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմա Աթայի հռչակագրի վրա»:

Մհեր Գրիգորյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր