ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն». Մհեր Գրիգորյան
15:36, 22.02.2024 | mamul.am
8938 | 0

Երեկ ռուսական կողմը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում նախ ձերբակալել, ապա ազատ էր արձակել տարեց արցախցուն սպանելու համար կասկածվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին, ում ՀՀ կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Այս առիթով բողոքի նոտա կհղվի՞, թե՞ ոչ. լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է․ «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի՝ այդ թվում մեր իրավապահ մարմինների հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր