ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Փաշինյանին. «Ժողովուրդ»
09:06, 23.02.2024 | mamul.am
5233 | 1

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզել է, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:
Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը և դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին և նրա արցախատյաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով և հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում: Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաեւ 2021թ-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:

Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որևէ կողմի վրա բարդելու համար (որևէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում և, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, և առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր