ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում. «Հրապարակ»
09:36, 23.02.2024 | mamul.am
2344 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում: ՀՀ ՊՆ-ն դիմել է կառավարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին 75 մլն դրամ հատկացնելու հարցով։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, ըստ ՊՆ-ի, վերցվել են տրանսպորտային միջոցներ, որոնք վնասվել կամ ոչնչացվել են։
Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է, որոնցից 6-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, իսկ 46-ը վնասված վիճակով վերադարձվել է սեփականատերերին և կարող է օգտագործվել նպատակային նշանակությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր