ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը
15:18, 23.02.2024 | mamul.am
1850 | 0

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Վարդանյանը հանդես է եկել ուղերձով. «Մենք կորցրել ենք մեր մշակույթը, կորցրել ենք մեր տաճարներն ու եկեղեցիները, կորցրել ենք մեր տները և այսօր շատ ծանր իրավիճակում ենք գտնվում բոլոր արցախցիներով, բայց եթե մենք դառնում ենք և մեր հայացքներն ուղղում առ Աստված, մեր մեջ առկայծում եմ լույսի շողեր և այդ շողերը վեր են ածվում միասնականության։ Այդպիսի մի գաղափար ծնվեց մեր մտքում և սրտում՝ հիմնադրել մի հիմնադրամ, մի հասարակական կազմակերպություն, Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն, որն իր առաքելության մեջ պիտի ունենա պահպանելու մեր ինքնության կրող մշակույթը, մեր ինքնության պահպանման մշակույթը, որովհետև այստեղ տարբեր կառույցներ, ովքեր ներկայացրել են մեր մշակույթը Արցախում և տարբեր երկրներում, այսօր մատնված են անգործության. դուք շատ լավ գիտեք, թե ինչ վիճակում են այսօր այդ կազմակերպությունները»,- մասնավորապես նշել է նա:

Արցախյան մշակույթի պահպանման նպատակով հիմնադրամ կստեղծվի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր