ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Արդեն միջազգային ինստիտուտն է փաստում ներկա իշխանության` հօգուտ Ադրբեջանի գործելը». Քրիստինե Վարդանյան
23:30, 23.02.2024 | mamul.am
3111 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն Lemkin Institute for Genocide Prevention անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական պահանջների հիմնավորմանը:
Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության` հօգուտ Ադրբեջանի գործելը:
Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։ Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»:
Հղումը և այս հատվածն անգլերենով` մեկնաբանություններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր