ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
17:48, 24.02.2024 | mamul.am
9531 | 0

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հետևյալ կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից՝
40 °05'31.68" N
45 ° 52'51.44" E»:

Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր