ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Թուրքիայի դպրոցներին հրահանգ է ուղարկվել. Սուրբ ծնունդը և Հարության տոնը նշելն արգելվում է
01:06, 25.02.2024 | mamul.am
2827 | 0

Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։ Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը եւ Հարության տոնը։ Հարցադրման մեջ նաև պատասխան է պահանջվում, թե արդյոք ազգային փոքրամասնություններին պատկանող մասնավոր դպրոցներին վերաբերվո՞ւմ է այդ հրահանգը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր