Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը: Խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են Արցախի Հանրապետությունից բռնազավթված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները: Նշվում է նաև, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը: Հասանովը հատուկ ուշադրություն է դարձրել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»: Բացի այդ, նա հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։ |