ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեր բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային
20:37, 25.02.2024 | mamul.am
1842 | 0

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Ալբանիային:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում` 24:23: Երկրորդ քառորդում ևս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ` 48:42:
Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին` հյուրընկալելով Ավստրիայի հավաքականին: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր