Այս լուսանկարում Խծկոնքի վանքի եռաչափ (3D) վերակազմությունն է այն քիչ դիրքերից, որտեղից հնարավոր է հինգ եկեղեցիները միասին տեսնել։ Վերակազմության հեղինակը հայկական պատմական և մշակութային հուշարձանների 3D վերակազմող Պարգև Ֆրանկյանն է։ Վանքը` մինչև պայթեցումը Սբ Սարգիս եկեղեցին Չկա որևէ արձանագրություն, որը կվկայի եկեղեցիների և վանքի հիմնադրման ու շինարարության մասին։ Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, Խծկոնքը վերադարձվել է հայոց եկեղեցուն։ Շենքերը վերանորոգվել են, և վանքը կրկին բացվել է ծիսական արարողության համար։ Վանականների և ուխտավորների համար օթևանելու հնարավորություն է ստեղծվել։ 1950-ական թվականներին վանքի եկեղեցիներն արդեն պայթեցված են եղել։ Կանգուն է մնացել միայն Սբ Սարգիս եկեղեցին, որը, սակայն, իր հերթին մեծապես տուժել է գանձագողերից և երկրաշարժերից․ կառույցի բետոնե հիմքը մասերի է բաժանվել, և եկեղեցին այժմ կործանման եզրին է։ |