ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Զելենսկին առաջին անգամ նշել է Ուկրաինայի կորուստները ռազմի դաշտում
22:48, 25.02.2024 | mamul.am
5412 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հայտնել է, թե քանի ուկրաինացի զինվոր է մահացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր։
«Այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր... Յուրաքանչյուր կորուստ մեզ համար մեծ կորուստ է... Չեմ ասի, թե քանիսն են վիրավորվել, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կիմանա, թե քանիսն են լքել մարտադաշտը»,- ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայում անհայտ կորածներ կան, սակայն այս թիվը դեռ չի հայտարարվի. մենք չգիտենք, թե քանի խաղաղ բնակիչ է սպանվել։ Մենք կիմանանք, երբ Ռուսաստանի հետ հարցերը լուծենք»:

Նախագահը նաև իր գնահատականն է տվել պատերազմում ռուսական կորուստների վերաբերյալ։ Զելենսկու խոսքով՝ երկու տարվա պատերազմի ընթացքում զոհվել է 180 հազար ռուս զինվորական։ Ընդհանուր առմամբ, ներառյալ վիրավորները, այս թիվը կազմում է 500 հազար մարդ, հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր