ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքը» լինելու է տոտալ հակառուսականությունը». քաղաքագետ
09:24, 26.02.2024 | mamul.am
2201 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլդովայի նախագահ Սանդուն այս աշուն մտադիր է վերընտրվել ու, որպես, հիմնական զենք օգտագործում է երկրի եվրոինտեգրումը: Նա այդ հարցով մտադիր է հանրաքվե անցկացնել ու դրանք մեկտեղել նախագահական ընտրությունների հետ (այդ նպատակով հատուկ օրենսդրությունը փոխվեց, որպեսզի ընտրությունների և հանրաքվեի մեկտեղումը հնարավոր դառնա):
Հայաստանում նույնպես հանրաքվեի և ԱԺ ընտրությունների մեկտեղումն օրենքով արգելված է: Բայց Փաշինյանի և ՔՊ-ի համար դա տեխնիկական խնդիր է:
Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն արդեն «բացահայտվել» են՝ ասելով, թե աշնանը երկրին սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե՝ նույն օրը:
Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսականությունը և ՀԱՊԿ-ը լքելու խոստումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր