ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Եկան Ղարաբաղ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին». Ալեն Սիմոնյան
13:00, 27.02.2024 | mamul.am
3352 | 1

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ է համարում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից:

Շարունակելով խոսել ռուս խաղաղապահների գործունեության և նրանց կողմից մեր սահմանների պաշտպանության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, այլ ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ և հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր