ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Բոլորը հասկանում են՝ ինչ է կատարվում». Լևոն Քոչարյան
14:36, 27.02.2024 | mamul.am
2590 | 1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: «Էս դատական նիստը այ էս դրվածքով, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, հայտնվում է դատարանում, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում... Ինչքան էլ փորձենք ինչ-որ մարդկանց հիմարի տեղ դնել, մարդիկ նայում են, տեսանյութերը բոլորի աչքի առաջ են: Սենց մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող, էս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք, սա լուրջ խնդիր ա, բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, ըստ Լևոն Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, նա սեպտեմբերի 22-ի ցույցի ժամանակ չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, մինչդեռ, ըստ Քոչարյանի, հակառակն է տեղի ունեցել, ինչ վերաբերյալ տեսանյութերն առկա են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր