ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Սովոր ենք, մեր ընտանիքը 5 տարի է՝ անցնում է այս ամենի միջով». Լևոն Քոչարյան
16:54, 27.02.2024 | mamul.am
1941 | 0

«Մեծ հաշվով սովոր ենք, մեր ընտանիքն արդեն 5 տարի է՝ անցնում է այս ամենի միջով, սա քաղաքական հստակ հետապնդում է»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարոն Ֆարոխյանի, ընթանում է Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք նաև, որ ըստ Լևոն Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, նա 2023-ի սեպտեմբերի 22-ի ցույցի ժամանակ չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, մինչդեռ, ըստ Քոչարյանի, հակառակն է տեղի ունեցել, ինչի վերաբերյալ տեսանյութերն առկա են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր