ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Ադրբեջանցի մարզիկը Ռուսաստանում ավելի քան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել
17:36, 27.02.2024 | mamul.am
3717 | 0

Մոսկվայի Բասմանի դատարանը ադրբեջանցի ըմբիշ Ջաբար Յուսիֆին դատապարտել է 3 տարի 2 ամիս ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը Յուսիֆ Ջ.Ա. Օ.-ին մեղավոր է ճանաչել 222-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական մասերի, զինամթերքի ապօրինի իրացում), և նրա նկատմամբ պատիժ է նշանակել երեք տարի, երկու ամիս ժամկետով ազատազրկումը»,-հայտնել է դատարանը։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրա ավտոմեքենան՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Սակայն ոստիկանության աշխատակիցների ցուցումներն անտեսելով՝ վարորդը թողել է ավտոմեքենան և փորձել փախուստի դիմել: Իրավապահները ստիպված են եղել կրակ բացել։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ծնունդով Ադրբեջանից Ջաբար Յուսիֆն է, որը գտնվում է Ինտերպոլի հետախուզման բազայում: Ռուսաստանը նրան որոնում էր ապօրինի զենք պահելու, Ուկրաինան՝ դիտավորյալ սպանության համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր