ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ֆրանսիային տարածաշրջանից հետախուզական տվյալներ փոխանցելու մասին լուրը մի քանի ժամով տեղադրել, ապա ջնջել են». Գեղամ Մանուկյան
18:06, 27.02.2024 | mamul.am
3745 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված, այնուհետև ջնջված մի լուրի մասին, որը ոչ բոլորն են հասցրել նկատել․ «Փաշինյանի ընտանեկան թերթն այսօր հրապարակել է մի լուր, ըստ որի` ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստան-Ֆրանսիա համաձայնություն է կնքվել հետախուզական տվյալներ փոխանակելու մասին։ Հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին է փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են, կամ պետք էր մի քանի ժամով, կարճ ասած` լուրն արդեն ջնջված էր, բայց լուրն արդեն վանդակից դուրս է թռել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր