Փոխել արտաքին տերերին` սա է այս իշխանությունների քաղաքական գիծը՝ ամեն գնով փոխել Հայաստանի ստրատեգիական արտաքին քաղաքականությունը, «ՓաստԻնֆո»-ի եթերում քաղաքական իրավիճակը նկարագրել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։ Սրան զուգահեռ, ըստ վերլուծաբանի, ամեն գնով կատարվում են Ադրբեջանի բոլոր պահանջները։ «Ադրբեջանը, հենց որ կարողացավ Արևմուտքի օգնությամբ լուծել Արցախի հարցը՝ թեքվեց դեպի Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ լուծի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցը։ Չի բացառվում, որ ինչ որ պահի կգնա Արևմուտք՝ իր օրակարգով»,- նշել է Կիվիրյանը։ |