ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում». փոխվարչապետ
00:36, 28.02.2024 | mamul.am
1865 | 0

Մենք պատրաստ ենք աջակցել սեփականության իրավունքով տուն ունենալուն, ընդ որում` կառավարության զգալի աջակցությամբ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին, թե Արցախից բռնի տեղահանված 100 հազար մարդու հիմնական կեցությունն ապահովելու համար ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը:

«Եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյու անդամի թվով, որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։ Սա մենք կարող ենք անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակը կընդլայնենք, որոնք կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավելի, քան բազայի դեպքում»,- ասաց նա:

«Առաջին փուլով մտածում ենք այն ընտանիքների մասին, որոնք ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ: Մենք առաջին տարվա ընթացքում կօգնենք նշածս ընտանիքներին, բայց Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ սպասելու ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում». փոխվարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր