ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Էդ արհավիրքը, որ 2018թ. հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, ո՞ւմ բանակցությունների արդյունքում էր». Փաշինյան
17:36, 28.02.2024 | mamul.am
4024 | 5

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջվա հայտարարությանը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց, թե ի՞նչ արհավիրքի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը․ «Իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար։ Այդ հարցուպատասխանի կոնտեքստից զգացվում է, որ հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջացող բարդություններին։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018թ․ դրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և ավելի ուժեղացնում այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, որ դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել։ Էդ արհավիրքը, որ 2018թ. հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր։ Ինչո՞ւ այդ արհավիրքի մասին ժողովուրդը չի տեղեկացվել»,- ասել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր