«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման այսօրվա հյուրն է եղել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա մտավախություն է հայտնել, որ ռուսական կողմը կդրդի Բաքվին տարածաշրջանում հարցերը լուծել այնպես, ինչպես ՌԴ-ին է ձեռնտու։ «Խոսքը միջանցքի ու դրա ռուսական վերահսկողության մասին է։ Ալիևը վերջին ամիսներին այս հարցում խոսում է Ռուսաստանի շահերից։ Փաշինյանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկվան էլ կասի` ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դեմ պատերազմում։ Ասելով` գուբեռնիա չենք, իշխանությունները Հայաստանը տանում են ուղիղ գուբեռնիա դառնալու ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: |