ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ-ի և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ` Բաքվի հարձակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
22:48, 28.02.2024 | mamul.am
5439 | 1

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման այսօրվա հյուրն է եղել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա մտավախություն է հայտնել, որ ռուսական կողմը կդրդի Բաքվին տարածաշրջանում հարցերը լուծել այնպես, ինչպես ՌԴ-ին է ձեռնտու։ «Խոսքը միջանցքի ու դրա ռուսական վերահսկողության մասին է։ Ալիևը վերջին ամիսներին այս հարցում խոսում է Ռուսաստանի շահերից։
Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ` Բաքվի հարձակում։ Փաշինյանն, իր հերթին, լեգիտիմ իրավունք է տալիս ՌԴ-ին` չմիջամտել Հայաստանի դեմ հնարավոր պատերազմին։ Ռուսներն իրենց անգործությունը հիմնավորում են Փաշինյանի վարքագծով։

Փաշինյանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկվան էլ կասի` ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դեմ պատերազմում։

Ասելով` գուբեռնիա չենք, իշխանությունները Հայաստանը տանում են ուղիղ գուբեռնիա դառնալու ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

«Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ-ի և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ` Բաքվի հարձակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր