ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Պրեմիում, ռեգուլյար և սուպեր տեսակի բենզինը խառնում, մոլորության մեջ են գցում վարորդներին». Դանիելյան
15:18, 29.02.2024 | mamul.am
1955 | 0

ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղելով նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, խոսեց բենզինի շուկայում առկա խնդիրներից․ «Բենզինի շուկայում արդյո՞ք կան տնտեսվարողներ, որոնք պրեմիում, ռեգուլյար և սուպեր բենզինի տեսակները խառնում են, մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են, քանի՞ վարույթ կա հարուցած, ի՞նչ պատիժներ են սահմանվել էդ տնտեսվարողների նկատմամբ և ի՞նչ գործիքակազմ եք օգտագործել։ Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ամեն օր բախվում են այդ խնդրին, այսօր նիստը նայում են, նրանց պետք է սպառիչ պատասխաններ տրվեն։ Դուք եկել եք այստեղ, որպեսզի նաև այդ հարցերի պատասխանները տաք։ Նույն խնդրին բախվում են նաև հեղուկ գազի շուկայում»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր