ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
20:23, 29.02.2024 | mamul.am
6837 | 3

Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր