ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ռուսաստանն ասել է, որ եթե Հայաստանին զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան». Արմեն Գրիգորյան
22:24, 01.03.2024 | mamul.am
5571 | 2

Ռուսաստանն է մեզ կանգնեցրել փաստի առաջ, երբ որ զենք չի մատակարարել, «Հարցազրույց»-ի եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ռուսաստանի կողմից մի այսպիսի միտք է հնչել, որ եթե Հայաստանին զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, դրա համար էլ զենք չեն մատակարարում»,- ասաց նա:

Պետրոս Ղազարյանի ճշտող հարց ուղղեց.

-Այսինքն ձեզ ասել են, որ ձեզ զենք չենք տալիս, բանակը չենք բարեփոխում, որ ձեր դիրքորոշումները չկոշտանա՞ն:

-Այո:

-Ես հարցնե՞մ ով է ասել:

-Կարծում եմ` կարիք չկա:

-Բայց պաշտոնակա՞ն պատասխան է:

-Այո:

«Ռուսաստանն ասել է, որ եթե Հայաստանին զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան». Արմեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր