ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Մեծագույն սխալը` հավասարության նշան ենք դնում թուրքի և ռուսի միջև». Անի Կաղինյան
00:48, 04.03.2024 | mamul.am
1937 | 1

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր մեծագույն սխալը նա է, որ հավասարության նշան ենք դնում ցեղասպան թուրքի և Հայաստան կառուցած ռուսի միջև: Ես արդեն չգիտեմ` դա տգիտություն է, անուղեղություն է, թե թշնամանք է սեփական ազգի նկատմամբ: Թուրքը մեզ ցեղասպանել է ու ամենադաժանագույն ձևով, ի դեպ չի զղջացել ու հիմա էլ նույնը կանի: Ռուսը 70 տարում Հայաստանին է նվիրել զարգացած տնտեսություն, գրաճանաչ ժողովուրդ, մշակույթասեր մարդ, հայրենասեր սերունդ (ովքեր հաղթեցին Արցախյան առաջին պատերազմում): Հիշե՜ք «Նաիրիտ», Վանաձորի քիմիական, Մերգելյան ինստիտուտ, Գիտությունների Ակադեմիա, Ատոմակայան, Տաթև ՀԷԿ-ի կասկադ, Մետրոպոլիտեն, յուրաքանչյուր հեռավոր գյուղում մշակույթի տուն, դպրոց...
Բավական է տարբեր երևույթների մասին հավասարության նշան դնել»։

Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր