ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Մենք լավ ազգ ունենք, մեր պետությունը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած է». Նաիրի Հոխիկյան
03:06, 04.03.2024 | mamul.am
2233 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմի հետևանքով մենք կորցրինք մեր հայրենիքի մի հատվածը, ունեցանք հազարավոր մարդկային զոհեր, Հայաստանը կանգնեց գոյութենական պայքարի առաջ։
Եթե մի պահ կողքից, ուրիշի աչքով նայենք մեր երկրի հոգեբանական ծանր վիճակին ու ողբերգությանը, կհասկանանք, որ խնդիրները հաղթահարելը ավելի հեշտ է, քան թվում է։
Եղել է պատերազմ, որի ժամանակ մենք պարտություն ենք կրել դավաճան ու վախկոտ իշխանության պատճառով։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու երկրներն են իրենց պատմության մեջ ունեցել դավաճաններ ու կրել պարտություններ, բայց հետո կարողացել են նաև հաղթանակի հասնել։
Նույն էլ մենք ենք։
Մի խորացեք ազգի ու պետականության արմատների մեջ։ Մենք լավ ազգ ունենք, մեր պետությունը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած է։
Նիկոլ, ՔՊ, նախկին ու ներկա, դոգ ու չգիտեմ ինչ զահրումար, դասագրքերի անվանում փոխել ու խոպանչիների վրա հարկ դնել։ Սրանք բոլորը ժողովրդի ուշադրությունը շեղելու ժամանակավոր երևույթներ են։
Շատ շուտով մենք կփոխենք այս իրավիճակը, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ այնքան կորսված չէ, որքան թվում է։ Միակ վերջնական կորուստը մեր զոհված եղբայրներն ու քույրերն են, իսկ Արցախն անպայման էլի մերը կլինի։
Պատմության ընթացքում բազմիցս թշնամին գրավել է մեր տարածքը, խլել մեր ունեցվածքը, մենք էլի ուժեղացել ենք ու ազատագրել մեր երկիրը։
Սա է իրականությունը։ Հետևաբար մեզ ընդամենը 2 գործողություն է պետք.
1. Արդյունավետ պայքարով վռնդել Նիկոլին ու նրա ոհմակը։
2. Ուժեղացնել բանակը` առաջիկա ազատագրումների համար։
Մնացած ամեն ինչ տեխնիկական է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր