ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները Պուտինի կողմից Նիկոլին տրված հերթական առաջադրանքն են». Աղասի Ենոքյան
21:30, 03.03.2024 | mamul.am
11558 | 1

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանն այս պահին չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այդ քայլը մեր երկրին որևէ առավելություն չի տա։ ՀԱՊԿ-ի կազմում մնալով` նա կարող է ազդել այս կազմակերպության որոշումների վրա, կարող է տեղեկացված մնալ որոշակի ռազմավարական հարցերում, անգամ չի բացառվում, որ առանձին պայմաններում կարողանա Ռուսաստանից էժան զենք գնի։ Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ում անդամությունը Հայաստանին չի խանգարում այլ երկրներից զենք գնել և ռազմական համագործակցություն զարգացնել։ Հայաստանում ռուսական զորքի առկայությունը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ՝ Գյումրիի ռազմաբազան, օդանավակայանի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանի սահմանապահները տեղակայված են երկկողմ պայմանագրերով, իսկ Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի ռուս «խաղաղապահները»՝ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ։
Միաժամանակ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն այժմ ձեռնտու է Ռուսաստանին՝ սկսած ՀԱՊԿ-ում Հայաստանի տեղը Ադրբեջանին տրամադրելու հնարավորությունից, մինչև Հարավային Կովկասում Ռուսաստանի ձեռքերն ամբողջովին ազատ արձակելուց և Ռուսաստանում հակահայկական հզոր հիստերիա բարձրացնելուց, որն ամբողջովին «կարդարացնի» Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունները։
Եթե հաշվում ենք քաղաքականության մեջ հայտնի «ում է ձեռնտու» սկզբունքով, ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները Պուտինի կողմից Նիկոլին տրված հերթական առաջադրանքն են»։

Աղբյուրը` Աղասի Ենոքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր